Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ըստ օդում կախված նամակի

Ըստ օդում կախված նամակի
31.05.2025 | 12:41

Պացիենտը կառավարության այս տարվա նիստերից մեկում ասաց․ «Մարդը նամակ ա գրում, ասում ա․ Դե կառավարություն, բան, սենց վիճակի մեջ եմ, տեսեք ինչ եմ անում․ բանը, 8 մլն դրամ էլ պարտք ունեմ, հլա 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել (սկսում է ծիծաղել), հլը տուն էլ չունեմ․ հլը տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում»։

Հարցում ուղարկեցինք կառավարություն՝ խնդրելով տալ նամակագրի տվյալները՝ այդ «հերոսի» մասին ռեպորտաժ պատրաստելու համար

Կառավարության լրատվականը պատասխանեց, որ նման նամակ Փաշինյանին ու կառավարությանը ոչ մեկը չի գրել

Այսինքն՝ Փաշինյանը կառավարության նիստում հորինել է նամակագրություն։

Հիմա, երբ սա խոսում է, թե եկեղեցիներում դրված են մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ, կռավաթ և այլն, այդ հայտարարությունը դիտարկում եմ չեղած նամակագրության տեսանկյունից:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2945

Մեկնաբանություններ